Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:30 Աշխարհում
Ածխաթթու գազի արտանետումները կազդեն ծովային կյանքի վրա

Ավելի քան 250 գիտնականների կողմից ութամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կվնասվեն հատկապես  ծովային նորածին արարածները:

14:16 Աշխարհում
Չինաստանը վերացնում է փափուկ տեսակի և բորբոսով պանիրների ներմուծման արգելքը

Իշխանությունները երկրում դեռ չհաստատված բակտերիաների շտամների պատճառով, որոնք օգտագործվում են այդ պանիրներում, սեպտեմբերին արգելել էին ներմուծել դրանք:

13:53 Աշխարհում
Tesla- ն Չինաստանում գործարան կկառուցի

Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է հստակ սահմանել Չինաստանում արտադրական ծրագրերը:
Աղբյուր՝ The Wall Street Journal

13:40 Հայաստան
Հոկտեմբերի 16-ից 20-ը Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն,

իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 409 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի: 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1704 քաղաքացի:
Աղբյուր՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայություն

13:25 Հայաստան
ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում մրցույթի մասին, որն ուղղված է աջակցելու կրտսեր և ավագ հետազոտողներին,

ովքեր պատրաստակամ են իրականացնել լայնածավալ և առաջադեմ ուսումնասիրություններ` հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով:  Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություը՝ osf.am կայքում:

 

13:12 Աշխարհում
Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվել է Մինսկում՝

տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով: ԲՀ էկոնոմիկայի նախարար Վ.Զինովսկու հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկկողմ ապրանքաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ պետությունների հետ համագործակցության և Մեղրիի ազատ տնտեսական գոտու արտոնություններից օգտվելու հարցերին: ԲՀ գյուղատնտեսության նախարար Լ. Զայացի հետ պատվիրակությունները քննարկել են երկու երկրների համագործակցությունը խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 

10:25 Աշխարհում
1940 թվականի հոկտեմբերի 23- ին ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն

Նա Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։  Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ:

19:00 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հեքըթոնը

Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետը, ով զրուցել է մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Նա վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
Հեքըթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

17:00 Աշխարհում
Մալավիայում «վամպիրներ» որսալու համար շուրջ 120 մարդ են ձերբակալել

Դա պայմանավորված է նրանով, որ մի կին հիվանդանոցում հայտարարել է իրեն կծած վամպիրի մասին:

14:16 Հայաստան
Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել է շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում,

ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անց է կացրել Շիրակ օդանավակայան տանող հատվածում:
Աղբյուր՝ shirak.mtad.am

14:04 Հայաստան
Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ,

որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ: Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:40 Աշխարհում
ԱՄՆ- ում «շնաթոկով աղջկա» լուսանկարը վրդովմունք է առաջացրել

17- րդ դարի կենցաղի մասին դասի ժամանակ դասատուն և երեխաները թեմատիկ հագուստ են հագել և լուսանկարվել:

13:25 Աշխարհում
Աֆրիկայում փորձում են տեղայնացնել մահացու վիրուսի բռնկումը

Մարբուրգի հեմոռագիկ տենդը չի բուժվում և բարձր է մահացության հավանականությունը:

11:00 Աշխարհում
1833 թվականին այս օրը ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը

Իր հսկայական կարողությունը կտակել է իր իսկ հիմնադրած Նոբելյան մրցանակի ինստիտուտին։ Նրա անունով են դրել նորաստեղծ նոբելիում քիմիական տարրը։

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}