Աճուրդում վաճառվել է Չերչիլի սիգարի մնացորդը
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսածխած սիգարն ԱՄՆ-ում վաճառվել է աճուրդում ավելի քան 12 հազար դոլարով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով RR Auction աճուրդային տանը:
Լեգենդար քաղաքական գործիչը ծխել է սիգարը 1947 թվականի մայիսի 11-ին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Արտեֆակտը պահպանվել է այն ինքնաթիռի անձակազմի անդամներից մեկի ջանքերով, որով թռչել է Չերչիլը:
Տասսանտիմետրանոց սիգարի մնացորդի ծայրին պահպանվել է անվանումը, նաև վարչապետի անունը՝ La Corona / Winston Churchill: Հաղորդվում է, որ սիգարը ձեռք է բերել Ֆլորիդայից մի կոլեկցիոներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին