Հիմնարկների ֆինանսավորման նոր չափանիշներ կսահմանվեն. Գիտպետկոմի նախագահ
Չափանիշներ են պատրաստվել, որոնցով պետք է որոշվի, թե գիտական այս կամ այն հիմնարկը որքան է ֆինանսավորվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Մեր գիտական հիմնարկները խորհրդային ժամանակների մեթոդով են ֆինանսավորվում, հավասար բաշխման սկզբունքով` անկախ նրանից, թե տվյալ հիմնարկը գիտական ինչ արդյունք է տալիս կամ չի տալիս, ինչը նորմալ երևույթ չէ»,- ասաց նա։
Սամվել Հարությունյանի խոսքով՝ մտադիր են ինչ-որ կերպ տարանջատել ինստիտուտները` կախված իրենց աշխատանքի արդյունքներից. «Մենք սա վաղուց էինք ուզում կյանքի կոչել, փաթեթն էլ պատրաստել էինք, սակայն այն չներդրվեց, քանի որ պատճառները բազմաթիվ են, խանգարողներ կան, բազմաթիվ հիմնարկներ կպնելու են, շատ հիմնարկներ կան, որոնք գուցե կփակվեն, բավականին բարդ գործընթաց է»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ սկզբունքով է որոշվելու գիտական հիմնարկի վարկանիշային ցուցանիշը և երբ են պատրաստվում արդեն իսկ այդ մեթոդով իրականացնել ֆինանսավորումը` նա պատասխանեց. «Առաջարկությունների փաթեթը հաջորդ տարի կառավարություն կներկայացնեն, հուսով ենք, որ 2019-ից էլ կյանքի կկոչվի արդեն իսկ ֆինանսավորման այս եղանակը: Հիմնարկների վարկանիշային ցուցանիշը կորոշվի, թե հիմնարկն ինչ հոդվածներ է հրապարակել և ինչ ամսագրերում, ինչ գիտաժողովների է մասնակցել, քանի ասպիրանտ է պատրաստել, ինչ զեկույցներ է ունեցել միջազգային գիտաժողովներում, ինչպիսի դրամաշնորհներ կամ պետական մրցանակներ է շահել։ Սրանք կվերածվեն միավորների ու կորոշվի ինստիտուտի վարկանիշը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին