Samsung Electronics-ի ղեկավարը հեռանում է «աննախադեպ ճգնաժամի» պատճառով
Samsung Electronics-ի գլխավոր տնօրեն և փոխնախագահ Քվոն Օ Հյուն նամակով աշխատակիցներին հայտնել է, որ հրաժարական է տալիս: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Հրաժարականի պատճառը նա նշել է «աննախադեպ ճգնաժամը»:
«Քանի որ մենք բախվել ենք աննախադեպ ճգնաժամի հետ, ես որոշել եմ՝ եկել է ժամանակը, որ ընկերությունը սկսի նորից, նոր ոգով ու նոր երիտասարդ ղեկավարով, որպեսզի ավելի լավ արձագանքի մարտահրավերներին»,- ասել է նա իր հայտարարության մեջ:
Աղբյուրը նշում է, որ «ճգնաժամ» բառը ուղղակիորեն չի վերաբերում ընկերությանը, քանի որ այսօր Samsung-ը հայտարարել է, որ նախնական տվյալներով երրորդ եռամսյակում կստանա ռեկորդային գործառնական եկամուտ: Խոսելով «ճգնաժամի» մասին, նա ամենայն հավանականությամբ, նկատի ունի Samsung Electronics-ի փոխնախագահ, փաստացի «ժառանգորդ» Լի Չժե Յոնի կալանավորումը: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով:
Քվոն Օ Հյուն Samsung-ում է 1985 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Samsung-ի ղեկավարը
- Հարավային Կորեայի ընդդիմությունը քննադատել է դատարանին Samsung-ի ղեկավարին չձերբակալելու համար
- Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում