Ռուսատանն ու Պակիստանը գազամատակարարման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանը կսկսի Պակիստան գազ մատակարարել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը։
Ինչպես հաղորդվում է, համապատասխան համաձայնագիրըև հոկտեմբերի 13-ին ստորագրել են Ռուսաստանի և Պակիստանի էներգետիկայի փոխնախարարներ Յուրի Սենտյուրինը և Սիկանդար Սուլթան Ռաջան։
Լիազորված կազմակերպություններ են նշանակվել «Գազպրոմն» ու Pakistan LNG Limited-ը։ Ճշգրտվում է, որ համաձայնագրի գործելուց հետո երկու ամսվա ընթացքում կազմակերպությունները նախատեսում են առքուվաճառքի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից նախագիծը հավանության էր արժանացել հոկտեմբերի 6-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում