Վիգեն Սարգսյանը գոհ է «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների արդյունքներից
Այսօր պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց ՀԱՊԿ հավաքական ուժերի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների ավարտական` կրակային փուլը:
Խաղարկվել է մի քանի սցենար:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:
«Հայաստանի տարածքում անցկացված «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների ընթացքում դրված նպատակներն իրականացվել են, կազմակերպված համագործակցություն էր զինված ուժերի, ոստիկանության աշխատակիցների միջև»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապես Անատոլի Սիդորովը:
Նրա խոսքով՝ դրված նպատակն իրագործվել է և հիմա նոր փուլ է լինելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ. «Զորավարժությունների արդյունքներով մենք կվերլուծենք բոլոր թերությունները և կարծում եմ՝ կընդունվեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը ավելի արդյունավետ լինի»։
Զորավարժություններին հետևած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շատ գոհ է արդյունքներից, բարձր է գնահատում, կարևորում՝ նման զորավարժություններն անձնակազմերի՝ միմյանց հետ, երկրի պատմության ու մշակույթի հետ ծանոթացնելու առումով:
«ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլև՝ մեր անվտանգային խնդիրներից ու շահերից»,-ասաց նա:
Նախարարը նաև հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը:
«Այն Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, և մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներբերող պետություն», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Միջոցառման ավարտին՝ հանդիսավոր երթից հետո, հուշամեդալներ, պատվոգրեր ու նվերներ հանձնվեցին վարժանքի մի շարք մասնակիցների:
Հարակից հրապարակումներ`
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Սպայական կազմի պատրաստվածությունը բավականին պրոֆեսիոնալ էր. Անատոլի Սիդորով
- Դրված խնդիրն իրականացվեց ներգրավված ստորաբաժանումների միասնական գործունեության շնորհիվ. Դվորնիկով
- Հրետանի, ավիացիա, հետախուզություն. Ալագյազում զորավարժություններ են
- Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ