Նյու- Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին
ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքում հայտնաբերվել է 85 տարի կորած համարված Նապոլեոնի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Օգյուստ Ռոդենը: Ինտերֆաքսը, հղում անելով AP-ին, գրում է, որ կիսանդրին հայտնաբերվել է Մեդիսոնի ցուցասրահում մի քանի տարի առաջ, իսկությունը հաստատվել է 2015 թվականին, բայց իշխանությունները չեն բացահայտել այդ փաստը սեփական պատճառներից ելնելով:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս կիսանդրին կտեղափոխվի Ֆիլադելֆիայի պատկերասրահ:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան