«Օֆելյա» փոթորիկի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Իռլանդիայում «Օֆելյա» փոթորիկի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Կինը մահացել է ծառն ընկնելու հետևանքով: Այլ տուժածների մասին այս պահին չի հաղորդվում:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, առանց էլեկտրաէներգիայի է մնացել 100 հազար տուն: Բալֆաստի օդանավակայանում 24 չվերթ է չեղյալ հայտարարվել:
Ավելի վաղ իռլանդական ու բրիտանական օդերևութաբանական գործակալությունները բնակիչներին զգուշացրել էին ուժեղ փոթորիկի վտանգի մասին, որը կարող է հանգեցնել ջրհեղեղի ու ավերածությունների:
Roof of Cork City's football stadium blows off as Ophelia batters south of Ireland https://t.co/szvfgPnIWP pic.twitter.com/KdYvim9hcH
— Independent.ie (@Independent_ie) October 16, 2017