Կանանց համար առավել վտանգավոր մեգապոլիսները
Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային մեգապոլիսների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ցուցակը գլխավորում է Կահիրեն, երկրորդ տեղը կիսել են Պակիստանի Կարաչի քաղաքն ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Քինշասան։ Հնգյակում հայտնվել են Դելին (Հնդկաստան) և Պերուի մայրաքաղաք Լիման։
Քաղաքները գնահատելու գլխավոր չափանիշներն են եղել սեռական բռնությունը, բժշկական ծառայությունների հասանելիության մակարդակը, որոշ մշակութային առանձնահատկությունները, օրինակ, կանանց թլպատումը և աղջիկների կամքին հակառակ նրանց ամուսնացնելը, ինչպես նաև տնտեսական հնարավորությունները՝ ներառյալ կրթության հասանելիությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին