Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Ջոնսոն
Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, սակայն կարևոր է համարում երկխոսության պահպանումը: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:
«Մենք հասկանում ենք, որ կարևոր է նրա հետ պահպանել երկխոսությունը»,-ասել Է Ջոնսոնը՝ այսօր պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
Աղբյուրը հայտնում է, որ մինչև այս տարվա ավարտը Ջոնսոնը կայցելի Ռուսաստան:
Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին ոչ բարեկամական վարքագծի համար:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Լոնդոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների վերադառնալը Սիրիայի և Ուկրաինայի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։