Բոզդաղ. Ոչ մի ինքնաթիռ Քուրդիստանից Թուրքիա չի կարող մեկնել
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգայի անվտանգության խորհրդի նիստից հետո կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է ընդունված որոշումների մասին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Բոզդաղը ասել է, որ ազգային անվտանգության խորհդի նիստի ժամանակ որոշում է կայացվել 3 ամսով երկարաձգել Թուրքիայում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև փակել իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև օդային սահանը:
Բոզդաղի խոսքերով արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:
Անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ որոշմանը՝ Բոզդաղը նշել է, որ այսուհետև ոչ մի ինքնաթիռ չի կարող Թուրքիայի օդային սահմանն օգտագոծել Քուրդիստան մեկնելու համար: Միևնույն ժամանակ ոչ մի ինքնաթիռ Քուրդիստանից Թուրքիա չի կարող մեկնել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արտակարգ դրության պատճառով օտարերկրյա ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրերից
- Թուրքիայում արգելափակել են սոցիալական ցանցերը
- Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի
- Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ