Իրանագետ. Միացյալ Նահանգների նշանակալի աջակցությունն Իրանին Թրամփի ելույթն էր
«Միջուկային համաձայնագրից հետո թերևս Միացյալ Նահանգների նշանակալի աջակցությունն Իրանին Թրամփի ելույթն էր, և այդ համատեքստում Եվրամիության լիակատար աջակցությունն Իրանին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նրա խոսքով, Թրամփը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն տվեց, որն այս օրերին արտահայտվում է Իրաքի Քրդստանի շուրջ ընթացող զարգացումներում:
«Իսկ այդ համատեքստում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ազդեցիկ հոգևորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների մեկուսացումն Իրանի արտաքին քաղաքականության ձեռքբերումն է»,-նշում է իրանագետը: