88-ամյա գերմանուհուն բանտ են նստացրել հոլոքոստը ժխտելու համար
Բեռլինի դատարանը 88-ամյա գերմանուհուն՝ Ուրսուլա Հաֆերբեկին, ազատազրկել է վեց ամսով Հոլոքոստը ժխտելու համար:
«Լենտա.ռու»-իհաղորդմամբ, 2016-ի հունվարին նա հրապարակավ հայտարարել էր, որ հոլոքոստ չի եղել, ինչպես նաև ժխտել էր Օսվենցիմի ճամբարներում գազի սենյակների առկայությունը:
Նրա փաստաբանը պնդել է, որ կնոջ նկատմամբ դատական հետապնդումը խախտում է նրա՝ ազատ կարծիք արտահայտելու իրավունքը: Հաֆերբեկն էլ հայտարարել է, որ ինքն այդ խոսքերը մեջբերել է գրքից, որը ցուցադրել է դահլիճում նստածներին: Սակայն դատարանը համարել է, որ դրանք կնոջ սեփական խոսքերն են:
2015-ից ի վեր կնոջը հինգ անգամ դատապարտել են ազատազրկման, սակայն դատարանի որոշումներն ուժի մեջ չեն մտել, քանի որ կինը բողոքարկել է: Այս տարվա օգոստոսին էլ նրան դատապարտել էին երկու տարվա ազատազրկման նացիստական ռեժիմի հանցագործությունները ժխտելու համար: