ՄԱԿ-ը Ֆրանսիային կոչ է արել միգրանտներին խմելու ջուր և զուգարաններ տրամադրել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել Ֆրանսիայի իշխանություններին Կալեում գտնվող փախստականներին ապահովել խմելու մաքուր ջրով և նրանց համար ստեղծել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ։ Դրանց կարիքը ունեն նաև նրանք, ովքեր ժամանակավոր կացարան են գտել երկրի հյուսիսային ափին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հրցերով հատուկ զեկուցող Լեո Հելլերի խոսքով՝ Կալեի ճամբարում ապրում է շուրջ 700 միգրանտ, իսկ այնտեղ տեղադրված է ընդամենը 10 շարժական զուգարան և 10 ծորակ։
Կալե քաղաքի իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն իրագործելուց՝ համաձայն որի կառավարությունը պետք է տրամադրեր միգրանտներին ջուր և համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ։
«Մարդու իրավունքները տարածվում են բոլորի, այդ թվում փախստականների վրա, անկախ նրանց կարգավիճակից: Իհարկե, մենք ողջունում ենք Ֆրանսիայի դատարանի որոշումը, որը հաստատում է երկրի պարտականությունները միգրանտների նկատմամբ, բայց նման որոշումները կորցնում են կշիռը, եթե դրանք գործնականում չեն կիրառվում»,- ասել է միգրանտների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Գոնսալեսը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան պատրաստ է վճարել յուրաքանչյուր փախստականի 2500 եվրո, ով կվերադառնա իր հայրենիք
- Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ներգաղթյալների դեմ պատ կկառուցի
- Ֆրանսիական Կալե քաղաքի իշխանությունները պատրաստվում են վտարել շուրջ հազար փախստականի