Ամերիկուհին երկու որդիներին ջեռոցն է դրել
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում 24-ամյա բազմազավակ մայրը մեղադրվում է երկու մանկահասակ որդիների սպանության համար: Քննության տվյալներով, ամերիկուհին մեկ և երկու տարեկան տղաներին ջեռոցն է դրել:
«Լենտա. ռու»-ի փոխանցմամբ, նա տեսազանգի միջոցով երեխաների հորը ցույց է տվել նրան մարմինները: Տղամարդն անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Տանն այդ պահին եղած երեքամյա տղան չի տուժել, վեցամյա աղջիկն այդ օրը բարեկամների տանն է եղել:
Պարզվել է , որ կինը հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն բժիշկների չի դիմել: Խնդիրները սրացել են կնոջ հոր մահից ու չորրորդ երեխայի ծնվելուց հետո: Մոտ մեկ ամիս առաջ նա դուրս է եկել աշխատանքից, քանի որ չի կարողացել երեխաներին դայակ գտնել: Կնոջ ընկերուհին պատմել է, որ մայրն է հոգացել երեխաների կարիքները, խնամել նրանց, իսկ հորից ոչ մի աջակցություն չի եղել:
Կինը վստահեցնում է, որ ինքը երեխաներին թողել է ծանոթներից մեկի մոտ, վերադառնալով նրանց մահացած է գտել: Սակայն ոստիկանությունն այդ վարկածին չի հավատում: