Երևանի դպրոցների բուֆետները՝ հսկողության ներքո
Երևանի քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանին աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, շարունակվում են այս տարի հիմնանորոգված համայնքային ենթակայության մանկապարտեզները կահավորելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման և տարածքները բարեկարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
- Պիպոյան. Քաղաքապետարանը սխալ ժամանակ է ընտրել դպրոցների բուֆետներում ուսումնասիրությունների համար
- Բուֆետներում հայտնաբերված թերությունների համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր
- Դպրոցի բուֆետի ուտելիքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ
- Բուֆետներում արգելված սնունդ. Ի՞նչ են վաճառում երեխաներին և ո՞վ է պատասխանատու
- Կոլա` կաթնամթերքի փոխարեն. Դպրոցների տնօրենները չե՞ն կարող վերահսկել բուֆետները