Քաղաքական 20:25 18/10/2017 Հայաստան

Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել  է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, և հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել գալիք տարվա մարտից: «Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», - ասել է Կարեն Կարապետյանը: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացնելու և Գյումրին մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրիի այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրիի մասին ցանկացած տեղեկատվություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան և զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Արցախում կորոնավիրուսով հիվանդներն ավելացել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
12:54
31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 355 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 6 հիվանդ, որից երկուսը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
22:25
Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ
«2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կարանտինի պայմաններում՝ թափոնին երկրորդ կյանք տալու գործընթացը
Այն, ինչն առօրյայում օգտագործում ենք, որի արդյունքում առաջանում է թափոն, իրականում լուրջ  ռեսուրս է: Իսկ այսօր այդ ռեսուրսն ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք...
Աղբյուր` Panorama.am
19:47
ԱՄՆ-ը 3,42 միլիարդ դոլարի չկառավարվող հրթիռներ է գնել
ԱՄՆ-ի ցամաքային ուժերը բանակային ուղղաթիռները վերազինելու համար ձեռք են բերել Hydra-70 70 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռների (NAR) ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Պիկասոյի նկարի վրայի փոսը գնահատվել է 20 միլիոն դոլար
Steadfast ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով T.F. Nugent շինարարարական ընկերությունից մոտ 20 միլիոն դոլար, որի աշխատակիցն...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Եվրատեսիլ-2020». Համացանցի օգտատերերի ընտրությամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը երրորդն է
Համավարակի պատառով այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չկայացավ, բայց շատ երկրներ առցանց-հարցումներ են ացկացնում մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա՝ Հոգեգալուստ (Պենտեկոստե)։
Աղբյուր` Panorama.am
19:19
Թատերահանդիսային կազմակերպությունները մեկ տարում ցուցադրել են 3 252 ներկայացում
2019 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման դաշտում ընդգրկված թատերահանդիսային 26 կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 23-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից:...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
«Իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում»
Աղբյուր` Panorama.am
18:51
ՔԿ. Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ։ «Արման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանում COVID-19- ի դեպքերի թիվը հասել են 5246-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5246-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 257 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայկ Անտոնյան. Վերակենդանացման բաժանմունքներն ու հիվանդանոցները հագեցած են դեղանյութերով և սարքավորումենրով
«Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է հետևել կանոներին»,- պարետատան նիստից հետո բրիֆինգում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
Մայիսի 30-ի գիշերը, Սպիտակ տան դիմաց, բախումներ են սկսվել ցուցարարների և ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչների միջև: Ըստ «Լենտա...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
«Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների բացակայությանը
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բրիտանացի գիտնականներն ահազանգում են
Մինչ եվրոպական երկրներն աստիճանաբար բացում են իրենց սահմանները և վերացնում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երկիր մոլորակի վրա մարդու ապրելու համար պիտանի տարածքները կրճատվում են
Երկրի վրա օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով կյանքի համար պիտանի վայրերի քանակը նվազում է: Science Advances ամսագրում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ ժամանակավորապես  կասեցվել են երկու տասնյակից ավելի  տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երկաթուղային կայարանում հայտնաբերված մի շարք թերությունները շտկվել են
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Փաշինյան. Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը
Աղբյուր` Panorama.am
17:05
Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Մայիսի 30-ին ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության սպա է սպանվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն
Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Աֆղանստանում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը գրանցել է երկրի համար կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ռեկորդային աճ՝ 866 հիվանդ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}