ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամը կարգավորելու բանակցությունները դրական են անցել. «ՏԱՍՍ»
ԱՄՆ պետդեպարտամենտի և Թուրքիայի ԱԳՆ-ի պատվիրակությունների միջև ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման շուրջ բանակցությունները հաջող ընթացք են ունեցել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։
Հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվել։ Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակությունը ղեկավարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջի տեղակալ Ջոնաթան Կոենը։
Հիշեցնենք, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածություն ծագել էր անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դատախազությունն ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացրել
- Ստամբուլում ձերբակալել են ԱՄՆ հյուպատոսարանի տարածք մուտք գործած տղամարդու