Քաղաքական 10:52 18/10/2017 Հայաստան

Ադրբեջանական սոփեստության առանձնահատկությունները

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Խորհրդային տարիներին թևավոր դարձած մի ասույթ կար` «Իսկ Ձեր մոտ նեգրերին լինչի դատաստանի են ենթարկում» (А у вас негров линчуют), որով պատասխանում էին մարդու իրավունքների շուրջ ԱՄՆ կողմից հնչեցված քննադատություններին: Սա Tu quoque (դու նույնպես) կոչվող կանխամտածված տրամաբանական սխալի` սոփեստության  ձև է, որի միտքն այն է, երբ որ մեկին քննադատում են ինչ-որ բան մեջ, նա որպես հակափաստարկ նշում է, որ քննադատողը կամ մեկ այլ անձ նմանատիպ արարք է կատարել և այդ կերպ փորձում է շեղել քննադատությունը:

Այսօր այս հնարքը լայնորեն կիրառում է ադրբեջանական քարոզչամեքենան, ում ինչ հարցով որ քննադատեն, նրա առաջին փաստարկներից է արդեն կլիշե դարձած` «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%» կամ «Հայաստանն էլ չի անում» և նմանատիպ այլ ձևակերպումներ:

Սոփեստության այս ձևը թերևս Ադրբեջանում ամենատարածված ու սիրվածներից մեկն է: Դրան կարելի է հանդիպել ամեն օր ու ամենուր:

Եվրոպայի խորհուրդը քննադատում է Ադրբեջանին քաղբանտարկյալ Իլգար Մամմադովի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար, Ադրբեջանը պատասխանում է` մյուսներն էլ չեն կատարում վճիռները:

Ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում քննադատությանն ի պատասխան` Ադրբեջանը նշում է, որ իր տարածքներն «օկուպացված են» ու կան մեկ միլիոն «տեղահանվածներ», ու ավելի լավ է նրանց իրավունքները պաշտպանել:

Սոփեստության մյուս ձևը, որը լայնորեն կիրառվում է Ադրբեջանում, Ad hominem կոչված հնարքն է, երբ փաստարկին պատասխանելու փոխարեն հարձակվում են այն ներկայցնող անձի վրա: Այսպես ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի անձը դարձավ ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախը, այն բանից հետո, երբ նա հանդես եկավ Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատությամբ:

Կամ ավելի մոտիկ օրինակ: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որին ըստ էության պատասխանելու փոխարեն նախագահ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովն անցավ անձնական դաշտ` կրկին «փայլատակելով» տրամաբանական սխալներով:

Սոփեստության ադրբեջանական տարբերակում կիրառելի է նաև այսպես կոչված թեզիսի գաղտնափոխման կամ նենգափոխման հնարքը: Բերենք մի օրինակ: Այսպես. Ադրբեջանում շատ են սիրում կրկնել, որ իրենք անկախ արտաքին քաղաքականություն են վարում, ինքնիշխան են, ոչ մեկից կախված չեն և պայքարելու են իրենց ինքնիշխանության համար: Առաջին հայացքից բավականին ազնիվ թվացող այս մղման հետևում Ադրբեջանում հաճախ թաքցնում են հենց արտաքին քաղաքական ձախողումները: Երբ Եվրոպական քաղաքական լանդշաֆտից Ադրբեջանի «իզգոյացումը» ներկայացվում է որպես երկրի ինքնիշխանության բարձր մակարդակ ունենալու հետևանք, ապա գործ ունենք դասական նենգափոխման հետ:

Այսպես, Եվրոպայի խորհրդում սկսվել է Ադրբեջանի անդամակցության հնարավոր դադարեցման գործընթացը, իսկ ադրբեջանցի «հայրենասերները» կոչ են անում հնարավորինս շուտ դուրս գալ այդ «անիմաստ» կառույցից ու դրա մաս կազմող դատարանից, քանի որ դրանք խաթարում են երկրի սուվերենությունը:

Այստեղ թերևս տեղին է նշել, որ ժամանակից աշխարհում բացարձակ ինքնիշխան պետություն գոյություն ոչ միայն չի կարող ունենալ, այլ նույնիսկ նպատակահարմար էլ չէ: Պետությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը և անդամակցությունը միջազգային կազմակերպություններին բխում է պետական շահերից, այլ ոչ թե հակառակը:

Եթե հարցին նայենք ռեալպոլիտիկի տեսակետից, ապա միջազգային հարաբերություններում սեփական կամքը կարող են պարտադրել մի քանի մեծ պետություններ: Վերջիններս թեև հակված են լինում միակողմանի լուծումներին, այդուհանդերձ անդամակցում են տասնյակ միջազգային կազմակերպությունների: Այնպես որ, Ադրբեջանի փորձերը ներկայացնելու իր արտաքին քաղաքականությունը որպես ինքնուրույն և անկախ, ոչ այլ ինչ են, քան սոփեստություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:22
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ ու չի կարողանում շարժվել։ Ուղևորները ստիպված են եղել իջնել։ Դեպքի վայր է ժամանել փրկարար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին
Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
«Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Տավուշում Խրեմլու, Ասկիպարա անունով գյուղեր կա՞ն. Փաշինյանը՝ կիրանցիների հետ հանդիպմանը
«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս...
Աղբյուր` Panorama.am
10:33
Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։ Նախ գրանցվեց 47 պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ողբերգական պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մարտի 19-ին դոլարն էժանացել է, ռուբլին և եվրոն՝ արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.33 դրամ՝ էժանանալով 0.23 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}