Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նախօրեին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՄԻՊ աշխտակազմից հայտնում են, որ նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:
Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն առնչվող խնդիրներ, որոնք դուրս են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից:
Տեղեկացնենք, որ Ն. Պողոսյանի՝ հացադուլում գտնվելու նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկել իրավասու մարմնին:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ներսես Պողոսյանին
- Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
- Արդարադատության նախարարությունն արձագանքել է Ներսես Պողոսյանի փաստաբանների հայտարարությանը
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
- «Բացի իրա երեխեքի պիստալետներից, տունը բան չեն գտել». Ներսես Պողոսյանի հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան