2018-ից Թուրքիան կվերսկսի լոլիկների արտահանումը Ռուսաստան
Ռուսաստանի ԴաշնությանԷներգետիկայի նախարար և ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից Թուրքիան վերսկսելու է լոլիկների արտահանումը Ռուսաստան:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ռուս պաշտոնյան հայտնել է, որ երկու երկրները սկզնունքային համաձայնության են հասել թուրքական լոլիկների ներկրման արգելքը վերացնելու շուրջ:
Չորս թուրքական ընկերություն իրավունք են ստացել դեկտեմբերի 1-ից շուրջ 50 տոննա լոլիկ արտահանել Ռուսաստան: Այժմ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի պատրաստվեն համապատասխան փասթաթղթեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք հանձանաժողովի նիստի ժամանակ ռուս և թուրք պաշտոնյանները քննարկելու են նաև ռուսական արտադրության թռչնամիս թուրքական շուկա հանելու հարցը:
Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա տնտեսական խոչընդոտները պետք է վերացվեն:
Աղբյուրը հիշեցմում է, որ երբ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը, երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարաացան: Ռուսաստանը սկսեց տարբեր ոլորտներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ռուսաստանում արգելվեցին նաև լոլիկների ներկրումը Թուրքիայից:
Չնայած հետագայում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, պաշտոնական Մոսկվան դեռևս պահպանում էր թուրքական լոլիկների նկատմամբ նախկինում սահմանված արգելքը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
- Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
- Ռուսաստանը Թուրքիային կարող է առաջարկել սեզոնից սեզոն լոլիկ մատակարարել
- Թուրքիան խոստացել է պաշտպանել իր լոլիկները
- Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի
- Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը
- Ռուսաստանը Թուրքիայից կարող է ներկրել ցանկացած սննդամթերք, բացի լոլիկից
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը