Գողացել են Արթուր թագավորի՝ քարի մեջ զմռսված թուրը
Անհայտ մարդիկ Ուելսում գողացել են Արթուր թագավորի՝ քարի մեջ զմռսված թուրը: Լճի ափին գտնվող հուշարձանը նվիրված էր Էսկալիբուրին՝ անգլիացի թագավորի լեգենդար զենքին:
kp.ru-ն գրում է, որ սև մետաղից պատրաստված թուրը զմռսվել է Բրեկոն Բիկոնս սարի ստորոտին գտնվող Լլանգորս լճի ափի քարի մեջ ցեմենտի միջոցով: Վարկածներից մեկի համաձայն, հենց այդ տարածքներում է գտնվել Արթուր թագավորի ամրոցը:
Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել գողերին: Չի բացառվում է, որ թուրը կարող է գողացած լինեն տարածքից ոչ հեռու գտնվող վրանային ճամբարի բնակիչները:
Նշվում է, որ թուրը տեղի դարբիններից մեկն է կրկնօրինակել, արժեքը կազմում է մի քանի հարյուր ֆունտ ստերլինգ: Հիմնականում այն գրավում էր մոտակայքում հանգստացող երեխաների ուշադրությունը, ովքեր փորձում էին այն դուրս բերել քարի միջից:
Լեգենդի համաձայն, ժամանակին ապագա Արթուր արքան դուրս է հանել Էսկալիբուրը քարի միջից, որի մեջ այն մտցրել էր կախարդ Մերլինը, այդպիսով ապացուցելով անգլիական գահին բազմելու իր իրավունքը: