Բանգկոկի օդանավակայանները Ռամա IX թագավորի հրաժետի օրերին կընդունեն ավելի քան 3 միլիոն ուղևոր
Բանգկոկի օդանավակայանները հաջորդ շաբաթ լի են լինելու ուղևորներով՝ կապված Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադեթի (Ռամա IX ) հրաժետի արարողության հետ, որը տեղի է ունենալու թագավորության մայրաքաղաքում հոկտեմբերի 26-ին:
ՏԱՍՍ-ը գրում է, Բանգկոկի երկու օդանավակայանները հոկտեմբերի 23-31-ը սպասարկելու են 14,8 հազար ներքին և միջազգային չվերթներ, որից օգտվելու է ավելի քան 3 միլիոն ուղևոր, ինչը սովորականից շատ մեծ թիվ է:
Ռամա IX-ը մահացել է 2016 թ. հոկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո: Երկրում մեկ տարի հայտարարվել էր սուգ, իսկ միապետի մարմինը տեղափոխվել էր Թագավորական մեծ պալատ և դրվել հատուկ տեղում: Դիակիզումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին:
Հրապարակից արարողությանը կարող է ականատես լինել միայն 7500 մարդ, ովքեր հատուկ թույլտվություն կստանան: Հրապարակի հարակից տարածքներում, ինչպես սպասվում է, կհավաքվի մինչև 250 հազար մարդ: Թաղման բոլոր արարողությունները Թաիլանդում տեղի կունենան հոկտեմբերի 25-29-ը: