Բեյրութում մաքսանենգներից բռնագրավվել են Դալիի կտավը
Իսպանացի հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի Lady Reeves կտավը Բեյրութում Լիբանանի ազգային անվտանգության ծառայությունը բռնագրավվել է մաքսանենգներից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է լիբանանյան ազգային NNA գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Լիբանանի մայրաքաղաքի Կոլա և Դոուհատ Արամուն շրջաններում անցկացվել է ոստիկանության և միջազգային թալանի դեմ պայքարի վարչության հատուկ օպերացիա, ինչի արդյունքում հնարավոր է եղել բռնել չորս մարդու, այդ թվում Սիրիայի մեկ քաղաքացու: Գողերը փորձել են վաճառել նկարը: Իրավապահ մարմինները հաստատել են, որ կտավը բնօրինակն է և գնահատվում է մի քանի միլիոն դոլար: