Փոխոստիկանապետը հերքում է Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև հակասությունների մասին լուրերը. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության միջև միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, և պարբերաբար ականատես ենք լինում նրանց միջև անուղղակի բախումների:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, և հստակ աշխատում ենք համագործակցված»:
Թերթը ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվել է նաև Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
«…Որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը:
Հարցին՝ այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանել է. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երևույթին, դրանով է պայմանավորված»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: