Ռադայի մոտ ցուցարարները պատգամավորներին պարտադրում են ընդունել իրենց պահանջած օրենքները
Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ ցուցարարները խոստանում են պատգամավորներին չթողնել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չընդունեն օրենքներ, մասնավորապես պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին: Այս մասին գրում է RT-ն:
pravda.com.ua-ն գրում է, ցուցարարները հույս ունեն, որ այսօր պատգամավորներն առողջապահական բարեփոխումներին կողմ քվեարկելուց հետո կանցնեն իրենց պահանջներին:
Նշենք, որ ցուցարարների երեք հիմնական պահանջներն են իշխանություններից՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում, Ընտրական նոր օրենսգրքի ընդունում:
«Ռիա նովոստին» գրում է, որ իրավիճակը Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, հանգիստ է, բողոքողների ճամբարին նոր մարդիկ են միանում, ովքեր նախատեսում են մասնակցել ցույցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները