Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի երբեմն լարված հարաբերությունները հարթվել են։
«ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմ ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետ Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեկ փոխվարչապետ։ ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, սա անպայման չի նշանակում, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն։ Նույնը վերաբերում է դաշնակցությանը։ Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետերին կոալիցիայի հետ խորհրդակցելով առաջարկի և հաստատի ՀՀԿ-ն»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան