Ծառուկյանի և նրա փեսայի հարաբերությունները լարված են. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններից հետո լարված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները։
«Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելով ՀՀԿ-ի օգտին, դավաճանել է աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին։ Թերևս պատահական չէ, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պարբերաբար խորհրդարանի տանիքի տակ ծվարած Մուրադ Գուլոյանը այլևս պատգամավոր չդարձավ ԲՀԿ ցուցակով։ Այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ նախկին պատգամավոր խնամին հետագայում հայտնվի սնանկացման փաստի առաջ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում