Կալիֆորնիայում անտառային հրդեհներից վնասը անցել է 1 մլրդ դոլարը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներից վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նահանգի ապահովագրական դեպարտամենտից ապահովագրության կոմիսար Դեյվ Ջոնսը:
Ուժգին անտառային հրդեհները հոկտեմբերի սկզբին ընդգրկել են Կալիֆորնիայի մի քանի շրջաններ: Շուրջ հարյուր հազար մարդ տարհանվել էր վտանգավոր գոտիներից:
Հաղորդվել է, որ կրակի բռնկված տարածքը գերազանցել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի՝ Նյու Յորքի մակերեսը: Անցած շաբաթ իշխանությունները հայտարարել էին, որ բեկում է տեղի ունեցել կրակի դեմ մղվող պայքարում, և մի քանի շրջաններում մարդիկ կարողացել են վերադառնալ իրենց տները:
«Սպասվում է, որ թվերը կավելանան, քանի որ ավելի ու ավելի շատ հայտարարություններ են ստացվում վնասների մասին»,- նշված է ապահովագրական դեպարտամենտի կայքում:
Դեյվ Ջոնսը հայտնել է նաև, որ նահանգում հրդեհների հետևանքով զոհվել է 42 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից 30-ից ավելի մարդ է զոհվել
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից 10 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում