Տավուշում ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017թ. օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի և տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերի ապօրինի հատումների և այդ տարածքների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ թույլ տրված անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-հայտնում է աղբյուրը։
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
- ««Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի»
- Դիլիջան ազգային պարկի տնօրինությունը դիմել է ոստիկանություն
- Ավարտվել է ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը
- Ապօրինի ծառահատման փաստով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է ևս 2 քրեական գործ
- Ապօրինի ծառահատումների դեպքով քրեական գործ է հարուցվել
- «Քյոլոզի ձոր»-ում ապօրինի ծառահատումներ են եղել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է