Տրանսպորտի նախարարը աղաղակող չարաշահումներ է կատարել. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ տևական ժամանակ է Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության և Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Մարտիրոսյանը, իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ «Նա ըստ էության հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը։ Նախագահականին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու»,-հավելել է թերթը։