«Ժողովուրդ»-ը պնդում է, որ վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է հայտնվել
Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել:
Թերթի տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը կապ է հաստատել Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան հարցմանը՝ Մարտիրոսյանը հայտարարել որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները