Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը դեմ է արտահայտվել Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։
«Մեր ներքին գործին են խառնվում։ Ո՞վ է իրեն իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու, մենք նոր ենք իմանում, որ այնտեղ կետ կա, որ ատոմակայանը պետք է փակվեի։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք ստանալու, ինձ ասում են՝ ավելի հստակ կպայքարեն կոռուպցիայի դեմ։ Մենք մանկապարտեզի երեխա ենք, ու դաստիարակչուհի՞ն մեզ պետք է պարտադրի, մենք ինքներս չե՞նք ուզում։ Մենք ցանկացածի հետ կարող են համագործակցել, պարտադիր չէ այդպես մեզ 400-էջանոց փաստաթուղթ լինի, այդ ինչ են գրել այդ 400 էջում։ Եթե ուզում են որոշակի պարտադրանքի տակ դնել՝ ես դրան դեմ եմ»։,-ասել է նա: