Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նախօրեին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը: Նա կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները: Նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից. ՄԻՊ
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ներսես Պողոսյանին
- Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
- Արդարադատության նախարարությունն արձագանքել է Ներսես Պողոսյանի փաստաբանների հայտարարությանը
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- «Բացի իրա երեխեքի պիստալետներից, տունը բան չեն գտել». Ներսես Պողոսյանի հարազատներ