Վիեննայում ոստիկանությունը հարձակումով գրավել է խաղալիքների խանութը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանությունը հարձակումով գրավել է խաղալիքների խանութը, որպեսզի կարողանա ճշտել նինձյայի հագուստով անձի ինքնությունը:
«Լենտա.ռու»-ն հիշեցնում է, որ հոկտեմբերից այդ երկրում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է դեմքը ծածկող հագուստ կրել, այդ թվում՝ փարաջա, նիկաբ:
Քաղաքացիները, տեսնելով նինձյայի հագուստով մարդուն, արագ ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանության ներկայացուցիչները մտել են խաղալիքի խանութ, ստիպել, որպեսզի նա հանի դիմակը: Պարզվել է՝ աղջիկ է, կոստյումը հագել էր մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով: Դա օրենքի խախտում չի համարվել: