Մոսկվայում ծեծկռտուք է եղել հայերի ու տաջիկների միջև
Մոսկվայի Կանտեմիրովսկի փողոցում ծեծկռտուք է առաջացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ միջադեպին մասնակցել են Հայաստանի ու Տաջիկստանի 20 քաղաքացիներ:
Ռուսական «360» հեռուստաընկերության կայքի հաղորդմամբ, կոնֆլիկտի հետևանքով տուժել է մեկ մարդ, տեղում տղամարդուն օգնություն է ցուցաբերվել: Հայտնի է, որ միջադեպի բոլոր մասնակիցները ճանապարհաշինարարությունում աշխատողներ են:
Միջադեպի հետևանքով ոստիկանություն է տեղափոխվել հինգ անձ, որից երկուսը Տաջիկստանի, երկուսը Հայաստանի և մեկը Վրաստանի քաղաքացի են: Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում: