Քաղաքական 16:04 20/10/2017 Տարածաշրջան

Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալի կիզակետում. շվեդական մամուլի բացահայտումները

Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել: Սկանդալային նոր բացահայտումների կիզակետում կրկին Ադրբեջանն է:

2017 թվականի մարտի 10-ին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվեց «Բոմբարդիեր» կանադական ընկերության շվեդական մասնաճյուղի աշխատակիցը։ Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշման համաձայն ՌԴ քաղաքացի,  37-ամյա Եվգենի Պավլովը կալանավորվել էր  Ադրբեջանում պայմանագրեր կնքելու համար կաշառք տալու կասկածանքով։ Պավլովի ձերբակալության լուրը հաստատել էր նաև Շվեդիայում ՌԴ դեսպանությունը։ Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կաշառք տալու մեջ կասկածվում են կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել, սակայն շվեդական և ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ գործը վերաբերում էր Ադրբեջանի երկաթուղային  իշխանություններին կաշառք տալու միջոցով տենդեր շահելուն։ 2013թվականին կազմակերպությունը հաղթել էր գնացքների ազդանշանային համակարգերի վաճառքի համար Ադրբեջանի հայտարարած տենդերում։
«Չնայած նրան, որ «Բոմբարդիեր»-ն իր գնային քաղաքականությամբ գտնվում էր հինգերորդ տեղում, կազմակերպությունը հաղթել է տենդերը, իսկ վերջինիս մրցակիցները, որոնք ավելի լավ գներ էին առաջարկում, որակազրկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշված էր դատախազության հայտարարության մեջ։

Որպես ապացույց հիշատակվել էր 2016 թվականի հոկտեմբերին առգրավված կազմակերպության էլեկտրոնային հաղորդակցությունը։ Ազդանշանային համակարգերը անմիջապես առաքվել  էին Ադրբեջան, սակայն ձևակերպումը կատարվել էր այնպես, որ իբրև «Բոմբարդիեր»-ն իր արտադրանքը նախ վաճառել  էր Լոնդոնում ընդամենը փոստային արկղ ունեցող «Մուլտիսերվ օվերսիս» (Multiserv Overseas) կազմակերպությանը, որն էլ իր հերթին այն վերավաճառել էր «Բոմբարդիեր»-ին Ադրբեջանում։ Վերջինն էլ սարքավորումները վաճառել էր Ադրբեջանի իշխանություններին։  Այս գործընթացում «Մուլտիսերվ օվերսիս»-ը բարձրացրել էր արտադրանքի գինը ավելի քան 550 տոկոսով (մոտ 570 միլիոն շվեդական կրոն)։ Գումարը, ըստ շվեդական ԶԼՄ-երի, ուղարկվել է «ռուս գործարարների, որոնք նախկինում ներքաշված էին հետխորհրդային երկրներում կոռուպցիոն սկանդալների մեջ»: Մամուլի հրապարակումների համաձայն, կաշառքի ընդհանուր չափը կազմել է մոտ 700 միլիոն շվեդական կրոն։ Գործը քննող դատախազ Թոմաս Ֆորսբերգը հայտարարել էր, որ իրենք համարում են այս գործը կեղծ հաշիվներ ներկայացնելու միջոցով սև փողեր ստանալու գործարք։

Գործարքին անդրադառնալով Շվեդիայի Ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Ստեն Լինդստրոմը հայտնել էր, որ իր կարծիքով «Բոմբարդիեր»-ը օգտագործել է «Մուլտիսերվ» կազմակերպությունը կաշառք տալու նպատակով.
«Կարծում եմ սա այն կազմակերպությունն է, որը Ադրբեջանի իշխանությունները պահանջել են օգտագործել», - նշել է Լինդստրոմը։

«Բոմբարդիեր»-ի ներկայացուցիչ Բարբարա Գրիմը շվեդական ռադիոյի հետ զրույցում հաստատել էր, որ ոստիկանությունը հարցաքննել է ընկերության մեկ աշխատակցի և հավելել, որ «Բոմբարդիեր»-ը հետաքննության շրջանակներում կհամագործակցի ոստիկանության հետ:

2017 թվականի հոկտեմբերին «Bombardier» կազմակերպության՝ Ադրբեջանի իշխանությունների հետ խոշորամասշտաբ կոռուպցիայի մեջ ներգրավումը և դրա մասին նոր երևան եկած տեղեկությունները կրկին հայտնվել են շվեդական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գործարքի վերաբերյալ Շվեդիայի հանրային հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմում բացահայտվում և բացատրվում են կոռուպցիոն ցանցի գործունության մեխանիզմները, Ալիևյան ռեժիմի հետ պայմանավորվածություններն ու միջնորդ կազմակերպությունների միջոցով տարվող գործընթացները։

Թեև կազմակերպության ազգությամբ ռուս պաշտոնյան հոկտեմբերին վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել, դեպքի կապակցությամբ տարվող ինտենսիվ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, Շվեդիայի հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը՝ «Uppdrag granskring»-ը բացահայտել է տեղեկություններ՝ այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաների երկխոսություններից  հատվածներ, որոնց համաձայն, այս դեպքը շատ ավելի մեծ շղթայի օղակներից պարզապես մեկն է։ Լրագրողները պնդում են, որ ստեղծված է գործարարության հատուկ մոդել հետխորհրդային այլ երկրների հետ ևս կոռուպցիոն գործընթացներ ծավալելու համար։ Որպես ցանցում ներգրավված երկրներ հիշատակվում են Ղազախստանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը։ Լոնդոնյան «Multiserv overseas»-ին համարժեք գործունեություն են ծավալում նաև այլ միջնորդ կազմակերպություններ, ինչպիսին է «Woltra Plus»-ը Ռուսաստանում կամ «Ross Raven Overseas»-ը Ղազախստանում ։

«Uppdrag granskring»-ը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project) փորձագետները նշում են, որ «Multiserv»-ի ետևում կանգնած են ազգությամբ ռուս գործարարներ, ովքեր բավականին ազդեցիկ են երկաթուղիների հետ աշխատանքի ոլորտում։ Նրանք ռուսական երկաթգծերի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի մտերիմներին են, և, ըստ ներքին տվյալների, ուղղակի կապ ունեն հետսովետական տարածաշրջանի երկաթգծերի ղեկավարների մեծամասնության հետ։ «Uppdrag granskring»-ի լրագրողները մինչև իսկ հաջողացրել են հանդիպել Լոնդոնում 2012 թվականի մարտի 12-ին մահափորձից մազապուրծ եղած ազգությամբ ռուս մի բանկիրի հետ, ով քաջատեղյակ է գործող մեխանիզմների տրամաբանությունից։

Ալիևյան ռեժիմի հետ ստեղծված այս կոռուպցիոն լաբիրինթոսը բացահայտելու  և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Շվեդիայում տարվում է ակտիվ իրավաբանական և լրագրողական հետաքննություն։ Հետաքննությունը վարող դատախազները հրաժարվել են մամուլին տրամադրել հավելյալ տեղեկություններ՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}