Բեռլինում ռասիզմի դեմ ակցիա են անցկացրել
Բեռլինում նախօրեին շուրջ 12 հազար մարդ մասնակցել է «Բունդեսթագում ատելության և ռասիզմի դեմ» կարգածոսի ներքո անցկացվող ցույցին:
Korrespondent-ի փոխանցմամբ, Բունդեսթագի առաջին նիստից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 24-ին, ցուցարարները հասկացրել են, որ թույլ չեն տա գերմանական խորհրդարանի պատերի ներսում ռասիստական կարգախոսներ հնչեցնել:
«Պատմությունն արդեն մեզ սովորեցրել է, թե ինչին կարող է հասցնել ատելությունն ու ռասիզմը: Ես կոչ եմ անում պատգամավորներին միանալ մեզ և աջակցել ժողովրդավարական արժեքներին»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչ 23-ամյա ուսանող Ալի Ջանը:
Ոստիկանությունը նշել է, որ ակցիան անցկացվել է առանց միջադեպերի, և մասնակիցները իրենց հանգիստ են պահել: