Իրաքում խորհրդարան կընտրեն հաջորդ տարվա մայիսին
Իրաքում ներկայացուցիչների պալատ են ընտրելու 2018 թվականի մայիսին: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով այդ երկրի ընտրական հանձնաժողովին: Դրա հետ մեկտեղ կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Խորհրդարանի քվեարկությունը վերջին անգամ տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 30-ին:
Խորհրդարանում ընդգրկվելու համար պայքարում էր 9040 թեկնածու 107 կուսակցությունից: Քվեարկությանը կարող էր մասնակցել ավելի քան 20 մլն մարդ, մասնակցությունը կազմել էր 60 տոկոս: Դա Իրաքում առաջին ընտրությունն էր ԱՄՆ զորքերի` այդ երկիր մուտք գործելուց հետո: Այդ ընտրություններում հաղթեց Իրաքի վարչապետի ղեկավարած «Օրենքի պետություն» կուսակցությունը: Այժմ նա Իրաքի փոխնախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան