Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են դժգոհ քաղաքացիները
Չեխիայի խորհրդարանի ներքին պալատի ընտրություններում հաղթել է «Դժգոհ քաղաքացիների շարժումը»: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 29,64 տոկոսը: Պալատի 200 տեղից 78-ը կզբաղեցնեն քաղաքական այդ շարժման ներկայացուցիչները:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, շարժումը հիմնվել է 2011 թ. Միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կողմից: 2014 թվականին նա զբաղեցրել է Չեխիայի փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի պաշտոնը, կառավարության ճգնաժամի հետևանքով նա պաշտոնը թողել է այս տարվա մայիսին: Քաղաքական գործիչի ունեցվածքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար, նա Չեխիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղնէ զբաղեցնում: