Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները:
Նախնական տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 59 համայնքներից 6-ում՝ Կազբեգիում, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգետիում, Մարթվիլիում, Քութայիսիում: Լուրը հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նշենք, որ Մարթվելիում «Ազգային շարժում»-ից առաջադրված էր Մամուկա Դանիելյանը, ում օգտին քվեարկել են 35.81 տոկոսը: Նրա մրցակիցը՝ «Վրացական երազանք»-ից առաջադրված Ալեքսանդր Գրիգալավան ստացել է 49.76 տոկոս:
Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 50 տոկոսի շեմը:
Հարակից հրապարակումներ`
- Վրացի գործիչները հայտարարել են հայկական կարուսելի մասին
- ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում պետծառայողների վրա ճնշման դեպքեր են արձանագրել
- Հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ
- Սամցխե-Ջավախքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետներն են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին