Տուլուզում դատում են իրենց երեխային Ջիհադ անվանած ծնողներին
Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում ընտանիքը հայտնվել է դատարանում այն պատճառով, որ իրենց երեխային ավանել են Ջիհադ: Վեստի.ռու-ն գրում է, որ սա առաջին դեպքն է Ֆրանսիայում, երբ երեխային նման անուն են ցանկացել տալ:
Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն, ծնողները կարող են երեխային տալ ցանկացած անուն, եթե դա բխում է երեխայի շահերից: Տուլուզի քաղաքապետարանում երեխայի փաստաթղթերի ձևավորման ժամանակ որոշել են, որ նման անունն, ընդհակառակը, երեխայի համար ապագայում կարող է ստեղծել խնդիրներ, և դիմել են Ֆրանսիայի դատախազություն:
Ջիհադը արաբերենից թարգմանվում է «ջանք, պայքար»: Սովորաբար ջիհադը նույնացվում է զինված պայքարի հետ, սակայն հասկացությունն ինքնին բավականին լայն է։Ռազմական ջիհադի ընկալումը հիմնական հասկացություն դարձավ ոչ մուսուլմանների համար և ստացավ «սուրբ պատերազմ» անվանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին