Իրավապահ մարմնի աշխատակիցը կարող է մտնել ընտանիք, եթե կա հիմնավոր բողոք. փաստաբան
«Ցանկացած նախագիծ, որը միտված է հանցավորության կանխարգելմանը, այդ թվում նաև բռնությաը, պետք է ողջունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին:
Նրա խոսքով՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք «ոչ մասնագիտական հանրության» համար անընդունելի են. «Պետք է հաշվի առնենք, որ հասարակությունն իշխանությանը չի վստահում, հենց այդ տրամադրությունների առկայությունն է, որ ստիպում է, որ ցանկացած նախաձեռնություն հասարակության կողմից մերժվի, քննադատվի: Ընդհանուր նախագիծը դրական եմ գնահատում: Ինձ համար զարմանալի է, որ այս նախագիծը իրավաբաններն են անընդունելի համարում, ուրիշ բան, որ որոշակի դրույթներ քննադատեն, ձևափոխվեն, վերախմբավորվեն»:
Փաստաբանը շեշտեց նաև, որ սա այն նախագիծն է, որը չի կարելի ընդունել առանց հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների կարծիքը հաշվի առնելու:
«Նախագծով սահմանվում է, որ պետությունն իր առջև խնդիր է դնում ընտանեկան բռնությունների հետ կապված կանխարգելիչ գործառույթ իրականացնել: Պետությունը պետք է կադրեր ունենա, կադրերի վերապատրաստում իրականացնի: Նախագծով նշվում է, որ սոցապնախարարությունը, ոստիկանությունը, առողջապահության համակարգը պետք է այս խնդրի լուծման համար համագործակցեն: Շատ ավելի լավ է, որ այս համագործակցությունը լինի օրենքի մակարդակով և կարգավորվի օրենքով, այն կլինի ավելի տեսանելի և կայուն»,- ասաց փաստաբանը:
Նախագծով նշված ընտանիքի անդամներ եզրույթը ներկայացանելով, Տրգրան Սարգսյանը մանրամասնեց. «Ընտանիքի անդամ համարվում է օրենքով գրանցված, նաև օրենքով չգրանցված փաստացի ամուսնության մեջ գտնվող զույգերը, նրանց երեխաները, սկեսուր, սկեսրայր, եղբայր, քույր, զոքանչ, աներ, բոլորը համարվում են ընտանիքի անդամներ: Իրավապահ մարմնի աշխատակիցը, ոստիկանը կարող է մտնել ընտանիք և իր լիազորությունները իրականացնել, եթե կա բողոք: Այնպես չէ, որ պետության ներկայացուցիչը երբ ուզի քաղաքացու դուռը կթակի: Պետք է լինի հիմնավոր բողոք՝ արձագանքելու և արձանագրելու համար, որից հետո այդ ամենը ներկայացվում է հոգեբանական և իրավաբանական աջակցության կենտրոն: Սա ևս դրական բան է, քանի որ մեր երկրում ստեղծվելու է հոգեբանական և իրավական աջակցության կենտրոն, որը զբաղվելու է ընտանեկան բռնարարություններից տուժած անձանց օգնության աջակցությամբ»:
Լրագրողների դիտարկմանը, թե ի՞նչ կարիք կա առանձնացնել ընտանեկան բռնությունը, բռնությունը բռնություն է, լինի ընտանիքում, աշխատավայրում, հարևանների միջև թե մեկ այլ տեղ, փաստաբանը պատասխանեց. «Ընտանիքի հետ կապվածն առանձանցվում է նախ նրա համար, որ ընտանիքը փակ է, և այնտեղ ավանդույթներ, սոցիալական ու հոգեբանական հարաբերությունների վիճակ կա, և այնտեղ մտնելու համար առանձնահատուկ կարգ պետք է լինի: Գտնում եմ, որ տարբերակված մոտեցումը հիմնավոր է»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ընտանիքին միջամտությունը մեզ անհանգստացնում է
- Հայ ընտանիքում ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի դեմ. Միքայել Մելքումյան
- 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
- Զառա Հովհաննիսյան. Ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագծին բավականին լուրջ դիմադրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան