Շտապ ամուսնություն՝ տեխնիկական անսարքության պատճառով
Լոնդոնցի փաստաբանը որոշել է սիրելիին առաջարկել իր ձեռքն ու սիրտը, երբ իրենց ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը: Ռիա նովոստին, հղում անելով Daily Mirror-ին, գրում է, որ Քրիս Ջինսը իր սիրելիի՝ Քեյսի հետո AirAsia ավիաընկերության չվերթով Ավստրալիայից Բալի ուղևորվել: Նա պատրաստվել է հենց կղզում ամուսնության առաջարկություն անել, բայց փոխվել են պլանները, երբ հասկացել է, որ կարող է չհասնեն տեղ:
Քանի դեռ մյուս ուղևորները վախից բղավում էին, իսկ անձնակազմը «վազվզում էր սրահով»՝ պահանջելով ամրացնել ամրագոտիները, Քրիսն առաջարկել է Քեյսին ամուսնանալ իր հետ:
«Նա համաձայնվեց: Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք մեր որոշումն արդեն երկրի վրա»,- լրագրողներին պատմել է տղամարդը:
Ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Ավստրալիայի Պերտ օդանավակայում: AirAsia –ն ինքնաթիռի հետ կապված միջադեպը բացատրել է տեխնիկական անսարքությամբ: