Տնտեսություն 19:54 24/10/2017 Հայաստան

«Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ». Մեդվեդևը՝ Կարապետյանին

«Ավանդաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անշեղորեն աճում է»,-կառավարությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցած ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն իր ելույթում հայտնել է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի
Գործընկերներ
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում: 

Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Մեր գործընկերների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած միջգերատեսչական մակարդակով հանդիպումները հենց այդ մասին են վկայում: Այսօր համատեղ ուսումնասիրվում են բավական հեռանկարային առաջարկություններ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ մեր օրակարգային հարցերը և հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Այսօր արդեն ստորագրման են պատրաստ մի շարք փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք կարծում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ոչ միայն պահպանելու մեր հարաբերություններում նկատվող միտումը, այլև արագացնելու այն: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Ուրախ ենք Ձեզ տեսնել»:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.

«Հարգելի Կարեն Վիլհելմի
Հարգելի գործընկերներ, բարեկամներ

Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել: Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են: Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական սահմանին՝ Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու հնարավորություններին և քննարկել այնտեղ ռուսաստանյան ընկերությունների ներգրավման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է 0:1 հաշվով
Հոկտեմբերի 14-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Մ-21 ԵՎՐՈ 2021-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Հայաստանի Մ-21...
Աղբյուր` Panorama.am
10:22
Իրականում սա յազվություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել. Բագրատյան
«Ուզում եմ՝  Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է
Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում: 2000 թվականից...
Աղբյուր` Panorama.am
10:09
Այս շաբաթ վերսկսվում է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով վկաների հարցաքննությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, այս շաբաթ վերսկսում է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձևաչափը հետաքրքիր էր` ճաշի...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Իրատես». «Հազար դրամների» հիմնադրամը Օվերտոնի պատուհան է դարձել իշխանությունների համար
«Իրատես» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունների համար «հազար դրամների» հիմնադրամը Օվերտոնի պատուհան է...
Աղբյուր` Panorama.am
09:50
Սիրիա. Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ու հրադադարի կոչ արել
Թրամփը խոստանում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան շարունակի Սիրիայում «վտանգավոր և կործանարար ճանապարհով»:...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին
«Փաստ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թևակոխում։ «Փաստ» թերթի...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Պատգամավորները հանդիպել են Էդուարդ Աղաջանյանի հետ և հստակեցրել գործադիր-օրենսդիր թևերի հետագա քայլերը հանքի մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Իրատես». Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի
«Իրատես» թերթը գրում է. ««Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Մյուս դիմումն էլ է անհիմն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հալեպը՝ Սիրիայի մշակութային մայրաքաղաք
Սիրիայի մշակույթի նախարարությունը 13 տարի անց Հալեպը հռչակել է Սիրիայի մշակութային մայրաքաղաք։ «Գանձասարից» տեղեկանում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների ժամանակացույցը
Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքի օրն այս...
Աղբյուր` Panorama.am
08:50
Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Analitik.am կայքի լրագրողը զրուցել է երեխայի մոր հետ
Աղբյուր` Panorama.am
20:30
Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները.Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Փլուզում Մեծարենցի փողոցում. տուժածներ չկան
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել...
Աղբյուր` Panorama.am
20:23
Խորհրդակցություն՝ մարզպետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն
Պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
20:14
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին ՝ քննարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բողոքարկումը
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սիրիայի հյուսիսի հայերը չեն ցանկանում գալ Հայաստան, դա մեր ամենամեծ ձախողոմն է. Սևակ Արծրունի
«Սուրիոյ հիւսիս-արևելեան շրջանին Թուրքիոյ ռազմական գործողութիւնները կրկին թէժ իրավիճակ ստեղծած են տարածաշրջանին մէջ: Հայաստանը, այլ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օրգանիզմը երիտասարդ պահող պարզ միջոցները
Իտալացի դիետոլոգները բացահայտել  են իրենց հայրենակիցների երկարակեցության գաղտնիքը։ Իտալիան կյանքի տևողության առաջատարներից է, այստեղ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Փորձում են խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Աշոտ ջան, միշտ հիշիր․ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում». աղբահանության հիմնարկի պետի ազատման մասին
Աշոտ Ասատրյանն ազատվել է  "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" հիմնարկի աղբահանության բաժնի պետի պաշտոնից: Այդ ասին նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին
10:49 10/10/2019

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}