Քաղաքական 19:39 25/10/2017 Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան ռազմական ծախսերի ավելացման մասին

Բանակի արդիականացման ծրագրի շուրջ ծագող հարցերից առաջինն առնչվում է ֆինանսական ռեսուրսներ ներդնելու կարողությանը: «Ադրբեջանի ռազմական ծախսեր...», «Ադրբեջանը զենք է գնում...» կաղապարները մշտապես խանգարել ու խանգարում են իրական, հիմնավոր պատկերացում կազմել տևական հակամարտության մեջ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի իրական պոտենցյալների վերաբերյալ: Իսկ բանակի արդիականացումը հենց առկա պոտենցյալի իրացումն է:

Նախօրեին ՊՆ Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մշակման խնդիր դնելիս ընդգծեց, որ Հայաստանի ռազմական բյուջեն 2018թ-ին կտրուկ աճ է ունենալու, ընդ որում՝ աճը չի սահմանափակվելու մեկ տարով, այլ ունենալու է շարունակական բնույթ: Պետք է նկատել, որ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը ռազմական բյուջեի ծախսերը նախագծելիս փորձում է հնարավորինս պահպանել այն մակարդակը, որին հասել էր 2013-14թթ-ին, մինչդեռ ծախսերն ավելացնելու մասին վաղուց ոչինչ չենք լսում: Պատճառը 2014թ-ից այս կողմ ադրբեջանական տնտեսության ճգնաժամն է ու մանաթի ավելի քան 55% արժեզրկումը: Այդ ամենի հետևանքով մանաթով հաշվարկված Ադրբեջանի ռազմական բյուջեն չնայած աճել է 75%-ով, սակայն դոլարային արտահայտությամբ այն գրեթե անփոփոխ է մնացել: Մինչդեռ այդ ընթացքում Հայաստանին հաջողվել է հնարավորինս կայուն պահել ռազմական ծախսերի մակարդակը, իսկ վերջին տարիներին նույնիսկ ավելացնել այն:

2018թ-ին ընդառաջ երկու երկրների բյուջետային ծրագրերի դիտարկումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գալիք տարվա համար ռազմական ծախսերն ավելացնելու է ընդամենը 4%-ով: Եվ սա այն դեպքում, եթե հարևան երկրին հաջողվի պահպանել դոլարի ընթացիկ փոխարժեքը: Մինչդեռ վերջին 3 տարիների փորձը հուշում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա հունվար ադրբեջանական մանաթն անկասելի գահավիժում է: Դրա վառ արտահայտությունն է 2014-ին՝ 9%, 2015-ին՝ 5%, իսկ 2016թ-ին 36% ռազմական ծախսերի կրճատումը, ինչը նույն ֆինանսատնտեսական վայրիվերումների հետևանքն էր:

2018թ-ին Հայաստանը ռազմական ծախսերն ավելացնելու է 18%-ով՝ 440 մլն դոլարից հասցնելով 518 մլն դոլարի: Առաջին հայացքից 2018թ-ի համար Ադրբեջանի կողմից նախատեսված 1,582 մլն դոլար ռազմական ծախսերը տպավորիչ են թվում հայակական կողմի միջոցների համեմատ: Բայց Ադրբեջանի պետական բյուջեի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հարցում ևս ադրբեջանական քարոզչամեքենան չի հրաժարվում թվային մանիպուլյացիայից:

Նախ նշենք, որ մինչև 2016թ-ը Ադրբեջանը որպես պաշտպանությանն ուղղված ծախսեր էր ներկայացնում դատական համակարգին, դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցները, ինչը շփոթություն էր առաջացնում նույնիսկ միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցի զեկույցներում, ինչպիսին է SIPRI-ն: https://www.panorama.am/am/news/2017/10/24/SIPRI-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6/1854947 Սակայն 2016թ-ից SIPRI-ն ևս ճշգրտումներ մտցրեց իր տվյալներում և սկսեց արտացոլել միայն ռազմական ծախսերը, ինչի հետևանքով Ադրբեջանի ցուցանիշները գրեթե կիսով չափ կրճատվեցին:

Ադրբեջանական քարոզչության մեկ այլ ծուղակ է պետական բյուջեի, այսպես կոչված՝ «8.2.» հոդվածը, որտեղ «Պաշտպանություն» անվան տակ ներառված է «Պետական սահմանապահ  ծառայություն» ենթահոդվածը, որին սովորաբար հատկացվում է պաշտպանությանն ուղղված ծախսերի գրեթե 10 տոկոսը: Մինչդեռ Հայաստանն իր այդ պարտականությունների մեծ մասը պատվիրակել է Ռուսաստանին՝ ծախսերով հանդերձ: Բացի դրանից պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ծախսում նաև ռազմածովային ուժերի վրա, որոնք, ըստ էության, չեն կարող առնչություն ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ՝ ինչի ուղղությամբ աշխատում է ադրբեջանական քարոզչությունը:

Մեկ այլ նշանակալի հանգամանք է զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցների դասակարգումը: Ի տարբերություն Հայաստանում գործող պրակտիկայի՝ Ադրբեջանում զինվորականներին տրամադրվող սոցիալական տարբեր տեսակի աջակցություններն ամբողջությամբ ներառվում են նույն հոդվածում, ինչ և բուն ռազմական ծախսերը:

Ինչ վերաբերում է զինվորականներին սոցիալական աջակցություն տրամադրելու փորձին, ապա այստեղ չենք կարող ժխտել Հայաստանում գործող բավական զարգացած մեխանիզմների առկայությունը: Բացի պետական լայն աջակցությունից Հայաստանում գործում է նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության ինստիտուտը՝ ի դեմս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի: Այն նոր մակարդակի է հասցրել ընկալումը, որ զինվորի կյանքի ու առողջության համար հայ հասարակությունը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր միջոցները:

Զատվելով քարոզչական բովանդակությունից՝ կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը նշանակալիորեն ավելի քիչ են, քան ներկայացվում են Հայաստանի հետ համեմատություններ անցկացնելիս: Իսկ եթե Հայաստանի ռազմական ծախսերի մեջ ներառենք նաև սոցիալական աջակցությանն ուղղված ծախսերը, հիմնադրամների հավաքած միջոցները (էլ չասած` Արցախի ռազմական ծախսերը, սահմանապահ ծառայությունների, ազգային անվտանգության և այլ ոլորտներին ուղղվող միջոցները), ինչպես անում է Ադրբեջանը, ապա տարիներ շարունակ շրջանառվող տխրահռչակ քարոզչական թեզերից քարը քարին չի մնա:

Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրինակ՝ միևնույն զինատեսակը Ռուսաստանից գնելու համար Ադրբեջանը ստիպված է ավելի շատ միջոցներ ծախսել, քան կծախսեր Հայաստանը: Չնայած գործարքային փաստաթղթերը մեզ հասանելի չեն, սակայն առանց դրանց էլ հասկանալի է, որ Ադրբեջանը ռուսական զենք ստանալու համար պարտավորված է ավելի շատ վճարել և վճարել «կանխիկ»:

Այս մասում ի հայտ է գալիս ռազմական ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիրը, և ինչպես նկատվեց հիշատակված ելույթում՝ փողը պետք է ծախսել խելամտորեն: Պետք է նշել, որ խելամտության դրսևորում է նաև նպատակային զինատեսակների գնումը, այլ ոչ թե «քանակական մրցավազքի» մատնվելու սովորությունը, որն արմատացած է Ադրբեջանի ղեկավարության մոտ:

Ելնելով Սերժ Սարգսյանի մատնանշած այն կանխադրույթից, որ բանակի համար ոչինչ չենք խնայելու և որ բանակի արդիականացման համար ֆինանսական միջոցներն առկա են ու միշտ լինելու են, մնում է ուշադրությունը սևեռել բանակի կազմակերպվածության մակարդակի բարձրացման վրա: Քանզի որքան էլ նկատելի լինի տարիների ընթացքում բանակում արձանագրված առաջընթացը, խնդիրներ առկա են և պարբերաբար իրենց զգացնել են տալիս: Չթերագնահատելով սպառազինությունների ադրբեջանական մրցավազքը, պետք է ընկալել, որ ադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի զուտ հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա, և միևնույն ժամանակ անհրաժեշտ է ճիշտ գնահատել Հայաստանի իրական պոտենցյալը՝ հիմքում դնելով միայն հավաստի փաստերը:  

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}