Հասարակություն 17:50 10/11/2017 Հայաստան

Ամեն ինչ մնաց անցյալում, նոր օր է բացվում. Հովհաննես Պողոսյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Նաիրի» բժշկական կենտրոնի թիվ 339 հիվանդասենյակում հեռախոսի զանգերը չեն դադարում:

«Հովոս արդեն լավ է, փառք Աստծո, խոսում է, կատակներ անում». տիկին Գայանեն է, Հովհաննես Պողոսյանի մայրը, որն արդեն 10 օր է պատասխանում է չդադարող զանգերին, առանց զլանալու բոլորին պատմում որդու առողջության, վիրահատությունից հետո ապաքինման մասին:

«Հովիկիս մասին են հարցնում, ուզում են իմանան՝ վիրահատությունից հետո ո՞նց է իրեն զգում: Ծանոթ-անծանոթ  ուղղակի մտնում են սենյակ՝ իմանալու, թե տղաս ոնց է»,- ավելացնում է նա ու հավելում, որ տղան ջերմությամբ ու հոգատարությամբ է շրջապատված հիվանդանոցի  բոլոր աշխատողների կողմից:

Այդ պահին հիվանդասենյակ է մտնում հիվանդանոցի կաթսայատան աշխատողը ՝ Սամվել Ալոյանը: 

«Բոլոր զինվորները մեր երեխաներն են, մենք բոլորի մասին պետք է հոգ տանենք»,- ասում է Սամվելն ու ջերմ խոսքեր ասելուց հետո ձեռքի շոկոլադը դնում սեղանին ու գնում իր աշխատանքին:

Հովհաննեսն էլ  հյուրերին դիմավորում ու ճանապարհում է ժպիտով ու բոլորին  վստահեցնում, որ ինքը դեռ շատ հաղթանակներ է ունենալու:

Արցախում 1,5 տարի առաջ գլխի վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը  վերականգնվում է  գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո:

Վիրահատությունը կատարվել է նոյեմբերի 1-ին: Ամիսներ առաջ կատարվել էր Հովհաննեսի գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պրոթեզավորումը կատարելու համար ստանային գլխի ձևաչափը: Իմպլանտը պատրաստվել է Գերմանիայում:

Վիրահատող բժիշկ, «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Արման Հակոբյանը նշում է, որ վիրահատության նպատակն էր՝ վերականգնել գանգի ոսկորների ամբողջականությունը:

«Դա ուներ և կոսմետիկ նշանակություն, և դրանով նաև կանխարգելում էինք հնարավոր բարդությունները: Եթե գլխի այդ հատվածում չկա ոսկոր և ուղեղը գտնվում է անմիջապես մաշկի տակ, դա շատ վտանգավոր է,  մենք վերացրել ենք այդ վտանգը: Իսկ ինչ վերաբերում է ձեռքի, ոտքի շարժումներին, դրանց վերականգնման համար ժամանակ է պետք և մասնագիտական բուժում»,- ասում է նա:

Բժիշկ Հակոբյանը Հովհաննեսի վիճակը նորմալ է գնահատում, թեև դեռ անելիքներ կան, սակայն արդեն դրական տեղաշարժ կա. «Ունեինք մտահոգություն,  որ տեղադրված իմպլանտն օրգանիզմը չընդուներ, բայց այդ վտանգավոր շրջանն անցել ենք: Եւս մեկ շաբաթ և կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ է: Իր անկոտրում կամքի, ամուր բնավորության շնորհիվ է, որ  այսօր այս արդյունքն ունենք»: 

Վիրաբույժը գանգուղեղային տասնյակ վիրահատություններ է արել, սակայն այս վնասվածքի մեծությունը եզակի է: 

«Նման մեծությամբ ոսկրային դեֆեկտի 3D մոդելավորմամբ  պրոթեզավորում առաջին անգամ է կատարվել Հայաստանում: Հովհաննեսի գանգոսկրին համապատասխան 3D մոդելավորմամբ թիթեղը պատրաստվել է արտասահմանում:  Եթե նման մոդելավորված թիթեղ չլիներ, ապա հնարավոր չէր լինի գլխի դեֆեկտը փակել»,- ասում է Արման Հակոբյանը:  

Վեց ժամ տևած վիրահատության ժամանակ Հովհաննեսի մայրը միայն աղոթել է, որ տղան նորից կոմայի մեջ չընկնի: Բժիշկը մորը խոսք էր տվել՝  «Հովհաննեսին ոնց տվել եք ինձ, ապա այդպես էլ կստանաք»:

«Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող անցավ, Հովհաննեսն արթնացել է ու սկսել խոսել բժիշկների հետ: Ես չեմ կարողանում ուղղակի խոսքերով ասել, թե ինչ էի զգում այդ պահին: Շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ Արման Պարգևիչին»:

Տիկին Գայանեի խոսքով՝   որդու հիշողությունը դանդաղ, բայց վերականգնվում է: Եթե մինչև վիրահատությունը կցկտուր էր խոսում, բառերն աղավաղված ասում, հիմա արդեն պարզ արտաբերում է: 

Մայրն ի սկզբանե հավատում էր, որ որդին դուրս է գալու այդ վիճակից:

«Վիրավորվելու պահից զգացել եմ ամեն ինչ, չգիտեմ  Աստված ինչ ուժ տվեց  ինձ»,- ասում է տիկին Գայանեն:

Հովհաննեսն էլ ավելացնում է. «Ամեն ինչ անցավ, մնաց անցյալում, նոր օր է բացվում»:

Նրան այցելել են ինչպես ապրիլյան պատերազմում, այնպես էլ տարբեր տարիներին ծառայության ժամանակ վիրավորված տղաները:

«Հովիկը բոլոր վիրավոր տղաների հետ ընկերություն է անում, հատկապես՝ իրենից տարիքով տղաների: Լավ ընկերներ է ձեռք բերել, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված բոլոր տղաները, կարծես,  ընտրովի լինեն: Բոլորն էլ յուրահատուկ, թասիբով, հայրենասեր տղաներ են»,- ասում է տիկին Գայանեն:

Մինչ բանակ զորակոչվելը՝ Հովհաննեսն ընդունվել էր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը: Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը, բայց 2016թ. մայիսի 13-ը ճակատագրական եղավ նրա համար: Այսօր Հովհաննեսը ոչ միայն  մտածում է ուսումը շարունակելու, այլև բիզնես ունենալու մասին:

«Փոքրիկ բիզնես եմ ուզում ունենալ, որ փող աշխատեմ»,- կատակով ավելացնում է նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Սա Հովհաննեսի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ վիրավորում ստանալուց հետո նորից, կամավոր, դիրքեր էր բարձրացրել:

Հովհաննեսը  28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում: Նշենք, որ բժիշկները Հովհաննեսին ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել: Մինչև այս Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է ունեցել՝ մեկը Արցախում,  երկուսը՝ Երևանում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
ՊՊԳՎ Երևանի կայազորի շարային ստուգատեսը
Այն անցկացրել է գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփը կոչ է արել Կոնգրեսին փոխել միգրացիոն օրենսդրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել փոխել միգրացիոն օրենսդրությունը։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում, գրում է Գազետա.ռու:...
Աղբյուր` Panorama.am
20:21
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը. Արայիկ Հարությունյան
«Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:15
Մոսկվա-ղարաբաղյան հակամարտություն՝ կրկնվող հայտարարություն
Զախարովայի խոսքով, Ռուսաստանն ամբողջությամբ հավատարիմ է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրի իր դերին։
Աղբյուր` Panorama.am
20:08
Տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան. ՀՀ վարչապետ
«Օտարերկրյա որևէ ներդրող մեր երկրում որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում»,- ասել է Փաշինյանը:
Աղբյուր` Panorama.am
20:00
Յուրի Արոյանի ընկերուհին պատմել է նրա մահվան պատճառների մասին
Ռուսական թատրոնի և կինոյի դերասան Յուրի Արոյանի ընկերուհի Տատյանա Մուրտազինան լրագրողներին պատմել է, թե ինչը կարող էր դառնար 67-ամյա դերասանի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայտնի է Քեյթ Միդլթոնի որդու մկրտության օրը
Արքայազն Լուիի մկրտությունը կկայանա հուլիսի 9-ին Լոնդոնի Սեյնթ-Ջեյմս պալատի թագավորական մատուռում։
Աղբյուր` Panorama.am
19:45
Արցախի պետնախարարը ծանոթացել է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին։
Աղբյուր` Panorama.am
19:34
ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին
«Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ»,- ասված է նամակում:
Աղբյուր` Panorama.am
19:25
Չարաշահումներ N զորամասում
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)։
Աղբյուր` Panorama.am
19:18
Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդոն ներկա պահին աշխարհի առաջնության խաղերում ամենաբարձր արդյունք ունեցող ֆուտբոլիստն...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հալեպում Հայաստան|ի գլխավոր հյուպատոսությունը վերադարձել է իր նստավայր
Տարիներ շարունակ թափառումից հետո Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վերադարձել է իր նստավայր։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դեմոյան. Հորդառատ անձրևի պատճառով հանգել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը
«Այսօր հորդառատ անձրևի պատճառով հանգչեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Դեմոյանը:...
Աղբյուր` Panorama.am
18:38
ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրել է 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:28
Շարմազանով. Մենք դեմ ենք բաժանարար գծերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ու Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչին այսօրվա հանդիպմանը քննարկել են հայ-ալբանական...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Արմավիրում կարկուտի պատճառած վնասների ահազանգ են ստացել վեց համայնքներից
25-27 րոպե տևած կարկուտը Լեռնամերձում գետնին է հավասարեցրել նախորդ երկու կարկուտներից փրկված պտուղն ու բանջարեղենը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Երբ ավելի հաճույքով կրում են զինվորի հանդերձանքի նմանը, շահավետ վաճառում են, քան կծառայեին որպես զինվոր
Այսօր փողոցներով քայլելիս հաճախ ենք հանդիպում զինվորական հանդերձանքի նման հանդերձանքով մարդկանց։ Շատ դեպքերում դժվար է հասկանալ՝ զինծառայող է,...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՀՅԴ. «Միֆեր և իրականություն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»
ՀՅԴ խմբակցությունը հայտարարություն է, որտեղ ներկայացված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հետազոտությունը պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արցախում օրեր առաջ գայլի հարձակումից տուժած 11-ամյա երեխան մահացել է
Հունիսի 19-ին Արցախ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դավիթ Տոնոյանը ծանոթացել է «Դիտակետ» ծրագրի մանրամասներին
«Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է ներկայացրել ծրագրի մանրամասները և...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սուրեն Պապիկյանը Ազգային արխիվի տնօրենին հորդորել է ազատման դիմում գրել
Տարածքային կառավարման և զարգացման  նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրավիրել է իր մոտ և...
Աղբյուր` Panorama.am
17:28
Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից
Հայտնի են C2C տարածաշրջանային կինոնախագծերի և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի շուկայի մասնակիցները։ Այսօր  «Ոսկե Ծիրան»...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արի ու տես՝ հակապետական թիթեռնիկներ
Ամեն նոր բառ ու գնահատական բազմակի գնահատականնների է արժանանում: Նույնիսկ եթե դրա մասին մանրամասն չի գրվում: Վերջին «հակապետական»...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՀՀ նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կարգադրություն  խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին:...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. իրավապաշտպան
«Նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»,- փաստեց բանախոսը։
Աղբյուր` Panorama.am
16:45
Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ. Աշոտյան
«Հարաբերությունները Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է»,-...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}