11:03 11/11/2017

Ռուսական շովինիզմի քաղաքաշինական ձգտումները

Պատմության քաղաքականացված մեկնաբանումը, օրվա գաղափարախոսությանը հարմարեցումը, երբեմն մինչև խեղաթյուրման աստիճան նենգափոխումը հայտնի է քաղաքակրթության արշալույսից ի վեր։ Պատմական իրադարձությունների ընտրողաբար ներկայացումը, որոշների փառաբանումը, մյուսների դատապարտումը այս գործընթացի անբաժան մասն են կազմում։ Եվ սա հատկապես սրվում ու կտրուկ արտահայտության ձևեր է ստանում քաղաքական ցնցումների՝ հեղափոխություններից ու հեղաշրջումներից հետո։

Խորհրդային Միության փլուզումից հետո մենք բոլորս ականատես եղանք, ինչ-որ չափով էլ մասնակցեցինք պատմության վերամեկնաբանմանը, նոր հերոսների կերտմանը, հներին պատմության խորդանոց ուղարկելուն։ Բոլոր 15 հանրապետություններում էլ այս գործընթացը որոշակի բարդություններով անցավ, բայց թերևս Ռուսաստանում է, որտեղ պատմության նորովի ներկայացումը առավել քաղաքականացվածներից մեկն է ու հակասական դրսևորումներ է ունենում։ Հատկապես նորագույն պատմության որոշ անցքեր փորձաքար են դարձել Ռուսաստանի և մերձբալթյան երկրների, ինչպես նաև Լեհաստանի հարաբերություններում։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտության կարևորագույն մասն է կազմում նաև պատմական չափում ունեցող քարոզչական պայքարը։ Հետաքրքրականն այն է, որ այս ֆոնի վրա Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես պատմական իրադարձությունների, հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության խեղաթյուրման դեմ պայքարի առաջնամարտիկ։ Միջազգային տարբեր հարթակներում ռուսական կողմը հանդես է գալիս նացիզմի ու ֆաշիզմի փառաբանման դեմ, ներկայացնում բանաձևեր ու հայտարարություններ։ Այս ամենը գովելի ու խրախուսելի է մինչև, որ դա չի անցնում տրամաբանականի սահմանը և վերածվում քաղաքական գործիքի՝ որոշակի շրջանակների համար։

Ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովի նախաձեռնությամբ «Խորհրդարանական թերթի» ակումբում ինչ-որ քննարկում է կազմակերպվել և որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել, որը «պետք է հայցադիմումներ նախապատրաստի ընդդեմ Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի և Հայաստանի» (sic!)` ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու համար, «2014թ. դեկտեմբերի 18-ին նացիզմի հերոսացման դեմ պայքարի կոնվենցիայի խախտման» հիմքով։ Իրականում խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն, ի դեպ, ընդունվել է քվեարկությամբ։ Հայաստանը կողմ է քվեարկել, դեմ են եղել չորս երկիր՝ Կանադան, Պալաուն, Ուկրաինան և Միացյալ Նահանգները։
Ռուս փորձագետների կողմից Հայաստանին ֆաշիզմը հերոսացնող երկրների ցուցակում ընդգրկելու պատճառը Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցնումն է Երևանում։ Նշված քննարկումների ընթացքում Դիոնիս Կապտար անվամբ մի ինչ-որ պատմաբան ասել է, որ Նժդեհը «կրկնակի հակառուս գործիչ է», ով «ռուսական պետականության դեմ պայքարել է նաև մինչև հեղափոխությունը»։ Իսկ Մարկովը կոչ է արել հանել Նժդեհի արձանը և սպառնացել չաջակցել Ցեղասպանության հարցում։ Փաստորեն, ռուս մի քանի շովինիստներ փորձում են, ի թիվս այլի, քաղաքաշինական նախապատվություններ թելադրել։

Չցանկանալով ծանրանալ այն հանգամանքի վրա, թե ովքեր և ում կողմից են խրախուսվում այս նախաձեռնող խմբի անդամները և ում շահերն են սպասարկում՝ կցանկանայինք կատարել երկու դիտարկում։

Նախ, անուրանալի համարելով Ռուսաստանի դերակատարումը ֆաշիզիմի ջախջախման գործում, պետք է ընդգծել, որ Հայրենական պատերազմում հաղթել է ողջ խորհրդային ժողովուրդը, այդ թվում՝ Հայաստանը։ Զուտ թվային վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչ կարևոր ներդրում է ունեցել հայ ժողովուրդը «դարչնագույն ժանտախտի» դեմ պայքարում։ Հիշենք միայն, որ առաջին ոչ-սլավոն ռազմաճակատի հրամանատարը Մարշալ Բաղրամյանն էր։ Այնպես որ, ֆաշիզմի դեմ հաղթանակի մոնոպոլիզացիան, ինչ քաղաքական նկատառումներով էլ որ արվի, անընդունելի է, և Հայաստանին ֆաշիզմի հերոսացման մեջ մեղադրելը պարզապես չարամիտ փարիսեցիություն է։

Երկրորդ, Գարեգին Նժդեհը այսօրվա Հայաստանի պետության և ժողովրդի ազգային հերոսն է, ով պայքարել է իր ժամանակի բոլոր կայսրությունների դեմ հանուն իր ազգի գոյատևման և անկախ պետականություն ունենալու համար։ Ռազմավարական գործընկերոջ «ստրատեգները» պետք է հարգանք ու զգուշավորություն ցուցաբերեն իրենց գնահատականներում։ Լավ կլիներ, որ նրանք պատմաքարոզչական իրենց պայքարում կենտրոնանային իրենց անմիջապես վերաբերող հարցերի վրա, և չփորձեին հեշտացնել ադրբեջանաթուրքական պատմաբանների ոչ այդքան դյուրին աշխատանքը։  
  
Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբն ազատվել է աշխատանքից
Արդեն վաղն «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը:
Աղբյուր` Panorama.am
21:43
Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը ևս շրջել է վարչական շրջաններում
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին,  Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Խի՞ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայկ Մարությանին. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի-ի ֆլեշմոբի մասին
Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե Հյուսիսային պողոտայում ԲՀԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:25
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Այո, բոլորս սխալվում ենք, բայց եկեք ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան
«Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», - կատակով ասաց վարչապետն ու արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
Աղբյուր` Panorama.am
21:01
Մակրոն․ Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ՝ ով ինչ ցանկանա ընտրի
«Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ»,- այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Մենք պետք է Ազգային ժողովի դռները բացենք ՀՀ քաղաքացիների առաջ. Փաշինյան
«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:25
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և...
Աղբյուր` Panorama.am
20:12
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր շնորհակալությունն է հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՆԱՏՕ-ում նշել են, որ Վրաստանը դաշինքի անդամության ճանապարհին առաջընթաց է գրանցել
Գեթեմյուլլերը նշել է, որ Վրաստանը ներդրում ունի Աֆղանստանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում։
Աղբյուր` Panorama.am
19:20
Մեյ. Փակուղու մեջ ենք
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիայի և Եվրոպական միության միջև բանակցությունները փակուղի են մտել։ Նա անընդունելի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արմեն Սարգսյանը մասնակցել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:00
Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ: Մեկնաբանությունը...
Աղբյուր` Panorama.am
18:52
Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Անկախության տոնի կապակցությամբ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Հոսեյն Սամիեի
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Աղբյուր` Panorama.am
18:20
Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը
Երգչուհի Ռիհաննան Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ CNN-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ երգչուհին, որը նաև...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թրամփն ընդամենը հույս է հայտնել, որ Արցախյան հարցում ամեն ինչ լավ կլինի. քաղաքագետ
«Մի քանի ամիս առաջ կրկին նույնաբովանդակ, նույն ձևակերպումները պարունակող հայտարարություն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը։
Աղբյուր` Panorama.am
17:51
Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում
Անկախության 27-րդ տարեդարձի առիթով ինչպես հանրապետության շատ քաղաքներում ու համայնքներում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ևս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կրեմլը՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատասխանի մասին
Ռուսաստանը մտադիր է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին՝ փոխադարձության սկզբունքների վրա, սակայն կձեռնարկվեն այն միջոցները, որոնք լավագույնս...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տանզանիայում զոհերի թիվը հասել է 136-ի
Տանզանիայում մարդատար ինքնաթիռի՝ Վիկտորիա լիճն ընկնելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 136-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 86 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:15
100-ամյա պետականություն ունեցող Հայաստանը և 27–ամյա անկախ Հայաստանը
Հայաստանը հազարամյակների պատմություն ունի։ Ճիշտ է, տարբեր ժամանակաշրջաններում, նույնիսկ դարերով, պետականություն չենք ունեցել, բայց Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դոն Պիպոյի խափանման միջոցը փոխվել է
Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է  պաշտպանական կողմից  միջնորդությունը և...
Աղբյուր` Panorama.am
16:47
Պորոշենկոն զրպարտության համար դատի է տվել BBC-ին
BBC-ն հրաժարվել է ուղղում կամ ներողություն հրապարակել, նյութը հասանելի է վերջինիս կայքում։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մերկելը հրապարակային վիրավորել է Մեյին. Express
Սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում կայացել է Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Աղբյուր` Panorama.am
16:27
Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա
Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա:...
Աղբյուր` Panorama.am
16:23
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվել է...
Աղբյուր` Panorama.am
16:20
Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
Նրա խոսքով, դա անհրաժեշտ քայլ է, քանի որ թույլ կտա կանխել Իդլիբում ապաէսկալացիոն գոտուց սիրիական զորքերի և ռուս զինվորականների ուղղությամբ շարունակվող կրակոցները։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
20:17 21/09/2018

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}