Հարկայինի աշխատակիցը մեքենայով վթարի է ենթարկել «Առինջ Մոլ»-ի աշխատակցին ու փախուստի դիմել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «Առինջ Մոլ» տոնավաճառի տարածքում երեկ միջադեպ է գրանցել։ Տոնավաճառի աշխատակիցները խոսքով՝ հարկային մարմնի ներկայացուցիչը իր կապույտ գույնի «Քեմրի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկել տոնավաճառի աշխատակիցներից մեկին ու փախուստի դիմել։
«Ժողովուրդը հավաքվեց գլխավոր մուտքի մոտ, որ գնա կառավարություն կամ ԱԺ ՝ բողոքի ակցիայի։ Երբ վարորդը տեսավ, որ ժողովուրդը փողոցն է փակում, վախեցնելու համար սկսեց աջ ու ձախ քշել։ Մեր տղաները փորձեցին մոտենալ, որ կանգնեցնեն, տեսնեն՝ ինչ է ուզում, նա քշեց, որ փախնի։ Եվ այդ րոպեին մեր տղաներից մեկին, որը կանգնած էր շատ մոտ, խփեց, գցեց ու փախավ»,- «Ժամանակ-ի հետ զրույցում նշել է Արմեն Ներսիսյանը, ով վստահ է, որ հարվածողը հարկային աշխատող է եղել։
Վթարի ենթարկված տղամարդը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։