Ալիևը որոշել է ընդլայնել Վրաստանի սահմանից Բաքու ձգվող ճանապարհը
Հաջորդ տարվանից սկսած՝ կընդլայնվի Վրաստանի սահմանից Բաքու ձգվող ճանապարհը: Այդ երկգիծ ճանապարհն ընդլայնվելուց հետո կլինի քառագիծ: Վրացական apsny.ge կայքը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գյանջայի հանրային հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ես Բաքու-Գյանջա ճեպընթաց գնացքի գործարկմանն առնչվող հարցերն ուսումնասիրելու հանձնարարական եմ տվել: Ադրբեջանը հիմա գնում է աշխարհում ամենից արդիական գնացքները, և այս գործընթացը շարունակական կլինի: Առաջին ճեպընթացները կլինեն Բաքու-Գյանջա և Բաքու-Սումգայիթ ուղղություններում: Բաքվից հնարավոր կլինի Գյանջա հասնել շատ արագ և հարմարավետ պայմաններում»,- ասել է նա:
Ալիևն ընդգծել է, որ այս ամենն արվում է մարդկանց համար պայմանները բարելավելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին